Դատական ներկայացուցչությունը փաստաբանական գործունեության հիմնական և տարածված տեսակներից է: Փաստաբանը իրավաբանական խորհրդատվություն անցկացնելուց և անհրաժեշտ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո պարզում է գործի էությունը, որոշում դատարանում տվյալ գործը ներկայացնելու մարտավարությունը: ՀՀ դատավարական բոլոր օրենսգրքերով նախատեսված է, որ անձը դատարանում կարող է հանդես գալ, ինչպես անձամբ, այնպես էլ իր ներկայացուցչի միջոցով: Ու թեև, փաստորեն, օրենսդրորեն նախատեսված է, որ անձը դատարանում կարող է հանդես գալ նաև առանց ներկայացուցչի, սակայն խնդրի արդյունավետ լուծման և բարդություններից խուսափելու համար ցանկալի է, որպեսզի քաղաքացիները դատարանում հանդես գան ներկայացուցչի՝ փաստաբանի միջոցով: Դատական ներկայացուցչության շրջանակը խիստ ընդարձակ է: Մասնավորապես, փաստաբանը  իր  վստահորդի  շահերի պաշտպանության նպատակով  նրա անունից կարող  է հանդես գալ դատարանում, դատարան ներկայացնել հայցադիմումներ և դիմումներ, միջնորդություններ և կատարել օրենքով չարգելված այլ գործողություններ:
Դատական ներկայացուցչության մաս է կազմում նաև դատական ակտերի բողոքարկումը՝ վերաքննության և վճռաբեկության կարգով:
Փրիորիթի իրավաբանական գրասենյակը իրականացնում է դատական ներկայացուցչություն, որը ներառում է քաղաքացիական և վարչական իրավահարաբերությունների գրեթե բոլոր ուղղությունները: Մեր գրասենյակը դատական ներկայացուցչություն է իրականացնում ոլորտային մասնագիտացման սկզբունքով: Այսինքն, կոնսուլտացիա տրամադրելուց հետո տվյալ գործը նախապատրաստում և դատարանում ներկայացնում է մեր թիմի այն մասնակիցը, ով ունի համապատասխան ոլորտի մասնագիտացում և պրակտիկա, ինչը նպաստում է մեր ծառայություններից օգտվողների շահերի արդյունավետ պաշտպանությանը: