Իրավաբանական (փաստաբանական) փորձաքննությունը  դասվում է համեմատաբար քիչ տարածված  իրավաբանական ծառայությունների թվին:
Իրավաբանական  փորձաքննությունը  ունի  կանխարգելիչ  բնույթ. այն  նպաստում է, որ  վստահորդները /առավել հաճախ իրավաբանական անձ հանդիսացող խուսափեն հետագայում սպասվելիք հնարավոր անցանկալի հետևանքներից: Փորձաքննության կատարումը սկսվում է ներկայացվող փաստաթղթերի լրիվության ստուգումից: Այնուհետև փորձագետը (իրավաբանը) վստահորդի հետ խորհրդակցելուց հետո կազմում է այն հարցերի շրջանակը, որոնց պետք է անդրադառնա իր եզրակացության մեջ: Սովորաբար եզրակացության մեջ տեղ են գտնում հետևյալ հարցերի պատասխանները՝

  • Համապատասխանում է ներկայացված փաստաթուղթը օրենսդրության պահանջներին, թե՝ ոչ,
  • Փաստաթղթում թույլ տրված  սխալները  ինչպիսի  հետևանքներ  կարող  են  առաջացնել,
  • Ինչպիսի քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել  հնարավոր  վնասները  չեզոքացնելու  համար,
  • Որքան ժամանակ  և  միջոցներ  կպահանջեն  վերոնշյալ  քայլերը:

 

Մեր թիմի մասնագետները իրականացնում են իրավաբանական փորձաքննություն և տրամադրում են եզրակացություն (կարծիք) ցանկացած իրավական հարցի վերաբերյալ: Հարկ եղած դեպքում ներկայացված եզրակացության վերաբերյալ տրամադրում են բանավոր պարզաբանումներ: Եթե ձեզ հարմար չէ այցելել մեր գրասենյակ, դուք հնարավորություն ունեք էլեկտրոնային տարբերակով մեզ ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը և նույն եղանակով  էլ ստանալ փորձաքննության եզրակացությունը: