Խորհրդատվությունը իրավաբանական օգնություն տրամադրելու սկզբնական և անբաժանելի փուլն է: Ինչպես բժիշկը հիվանդին բուժելու ամար նախ և առաջ ճշտգրիտ ախտորոշման (դիագնոստիկայի) կարիք ունի, այդպես էլ իրավաբանը՝ վստահորդին օգնություն տրամադրելու համար նախ պետք է անցկացնի համապատասխան խորհրդատվություն: Խորհրդատվության (կոնսուլտացիայի) ընթացքում մասնագետը պարզում է հետևյալ հարցերը՝ ներկայացվող հարցի էությունը, արդյոք այդ խնդիրը ունի իրավական լուծում, նախորդ հարցերի դրական պատասխանի դեպքում իրավաբանը որոշում է գործի լուծման եղանակը՝ բանակցություններ, փաստաթղթերի կազմում, դատական ներկայացուցչություն և այլն: Չնայած առանձին դեպքերում իրավական օգնության տրամադրումը կարող է ավարտվել միայն խորհրդատվությամբՙ օրինակ, երբ բացակայում են հարցի լուծման իրավական մեխանիզմները: Փաստորեն, կոնսուլտացիայի ընթացքում է կազմվում գործի լուծման կոնկրետ մարտավարությունը: Խորհրդատվության ժամանակ, որպես կանոն, փաստաթղթերի ուսումնասիրության անհրաժեշտություն է առաջանում:
Փրիորիթի իրավաբանական գրասենյակը համակողմանի և սպառիչ իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում իրավական բոլոր հարցերի վերաբերյալ: Բացի այդ, նախնական խորհրդատվությունը մինչև 30 րոպե/ և ոչ ծավալուն փաստաթղթերի /մինչև 10 էջ/ ուսումնասիրությունը մեր գրասենյակը իրականացնում է անվճար:

Իրավաբանական կոնսուլտացիա տրամադրելիս մեր գրասենյակը առաջնորդվում է օպերատիվության և գաղտնիության (կոնֆիդենցիալության) սկզբունքներով: