Մարդկային (հատկապես գործարար) փոխհարաբերությունների ներկա փուլում փաստաթղթերի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել: Տարաբնույթ պրոպլեմներից խուսափելու համար կարևոր է, որպեսզի այդ փաստաթղթերը կազմված լինեն գրագետ և իրավական պահանջներին համապատասխան: Իսկ այդպիսի չափանիշներին համապատասխան փաստաթղթեր հնարավոր է կազմել միայն անհրաժեշտ հմտությունների տրիապետող մասնագետի՝ իրավաբանի մասնակցությամբ: Թեև յուրաքանչյուր տեսակի փաստաթուղթ ունի կազմման իր առանձնահատկությունները, այդուհանդերձ, կան որոշակի չափանիշներ, որոնք  ընդհանուր են բոլոր տիպի փաստաթղթերի մշակման համար: Մասնավորապես, յուրաքանչյուր փաստաոուղթ պետք է՝

  • Համապատասխանի իրավական ակտերի պահանջներին,
  • Լինի հստակ և գրագետ շարադրված,
  • Կազմված լինի գիտական լեզվով՝ առանց օգտագործելու համեմատություններ ու այլաբանություններ,
  • Ունենա տրամաբանական ամբողջականություն,
  • Տեղեկություններ պարունակի այն ստորագրողի վերաբերյալ:

 

Մեր գրասենյակը, հաշվի առնելով վերոնշյալ և օրենքով սահանված այլ չափանիշները, սեղմ ժամկետներում կազմում է ինչպես օրենքով նախատեսված (պայմանգիր, լիազորագիր, և այլն), այնպես էլ օրենքով  չարգելված տարաբնույթ փաստաթղթեր:
Անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը  ձեզ են ուղարկվում  էլեկտրոնային եղանակով՝   ազատելով  ձեզ  գրասենյակ  այցելելու  անհրաժեշտությունից: